Տուապսեում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով օտարերկրյա քաղաքացիական 2 նավ է տուժել

Գելենջիկում անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է նաև մասնավոր բնակելի տուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Օտարերկրյա քաղաքացիական երկու նավ է վնասվել Տուապսեի նավահանգստում ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման ժամանակ։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում հայտնել են, որ տուժածներ չկան, իսկ հրդեհի օջախները մարվել են: Գելենջիկում անօդաչու թռչող սարքի բեկորներից վնասվել է նաև մասնավոր բնակելի տուն։
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տուապսեի վրա գիշերը ժամը 2։00–ի սահմաններում։ Նշվում է, որ խոցված սարքերի բեկորներն ընկել են նավահանգստում նավթատար լցանավի վրա՝ վնասելով տախտակամածը։ Նավի վրա հրդեհ է բռնկվել:
Վնասվել են նաև տերմինալի շինություններն ու ենթակառուցվածքները, իսկ երկաթուղային կայարանի շենքի ապակիները կոտրվել են։