ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Վերջին 1 օրվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, իսկ փլատակներից դուրս է բերվել ևս երեք մարմին, ասվում է Գազայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել յոթ մարդու մարմին (այդ թվում՝ երեք նոր զոհ, երեքը դուրս են բերվել փլատակներից և մեկը մահացել է ստացած վնասվածքներից): Եվս վեց մարդ տեղափոխվել է տարբեր վնասվածքներով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 10-ին Գազայի հատվածում հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 236-ի, 600 խաղաղ բնակիչ վիրավորվել է, 502 մարմին դուրս է բերվել փլատակների տակից։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 68 865 մարդ, իսկ 170 760-ը՝ վիրավորվել։