Լիբանանի հարավում Իսրայելի հարվածի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային տարածքին, նշում է հեռուստաալիքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են Լիբանանի հարավում՝ Նաբաթիայի արվարձանում, ավտոմեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է «Ալ Մայադին» հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի տարածքներին՝ չնայած հրադադարի մասին գործող համաձայնագրին:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024-ի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Հաջար գյուղի հյուսիսային հատվածում, ինչը Լիբանանի իշխանությունները դիտարկում են որպես շարունակվող օկուպացիա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի խախտում:
Իսրայելական բանակն, իր հերթին, հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հըզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին՝ դրա մարտական թևի ղեկավար կազմը ոչնչացնելու նպատակով: Իսրայելը բազմիցս ընդգծել է, որ շարունակելու է հարվածներ հասցնել Լիբանանին՝ շիական դիմադրության կողմից սպառնալիքը վերացնելու համար: