ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Իրանը կվերակառուցի միջուկային օբյեկտները, որոնք ռմբակոծվել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Գիտելիքը մեր գիտնականների գիտակցության մեջ է, և ոչնչացնելով շենքերն ու գործարանները՝ մեզ համար խնդիրներ չեն ստեղծում։ Մենք կրկին ավելի շատ կկառուցենք»,- նախագահի խոսքը մեջբերում է նրա վարչակազմի պաշտոնական Telegram-ալիքը։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները:
Իրանը հերքել է մեղադրանքները՝ դրան պատասխանելով իր հարձակումներով։ Կողմերը 12 օրվա ընթացքում հարվածներ են փոխանակել, որոնց միացել է նաև ԱՄՆ-ը՝ հունիսի 22-ի գիշերը մեկանգամյա հարձակում իրականացնելով Իրանի միջուկային օբյեկտների վրա: Դրանից հետո Իսլամական Հանրապետությունը հունիսի 23-ի երեկոյան հրթիռային հարվածներ է հասցրել Կատարում ամերիկյան Էլ Ուդեյդ ռազմակայանին։ Որոշ ժամանակ անց ռազմական գործողությունները դադարեցվին։