Հայաստանի երկու շախմատիստ դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջան

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով, 8 ռաունդով և կավարտվի նոյեմբերի 26-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս են եկել Հնդկաստանի Գոա քաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջան:
Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 1,5:0,5 հաշվով հաղթեցին իրենց մրցակիցներին՝ համապատասխանաբար Ռանինդա Դիլշան Լիանագեին (Շրի Լանկա) և Սատրիա Չախայային (Ինդոնեզիա): Ռոբերտ Հովհաննիսյանն ու Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի (1:1) խաղացին համապատասխանաբար Մալազիայից Մոհան Հավինի և Եգիպտոսից Ահմեդ Ադլիի հետ: Վաղը նրանք պետք է խաղան թայ-բրեյքում ՝ հաղթողին որոշելու համար։
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ 8 ռաունդով: Յուրաքանչյուր փուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Հավասարության դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքում (արագ շախմատ):
Հայաստանի ևս մեկ շախմատիստ ՝ Շանթ Սարգսյանը, պայքարի մեջ կմտնի երկրորդ շրջանից: Ըստ կանոնակարգի, վարկանիշային աղյուսակի առաջին 50 հորիզոնականները զբաղեցնող շախմատիստները պայքարը կսկսեներկրորդ փուլից: Սարգսյանը մեկնարկային 33-րդ համարն ունի։
Նշենք, որ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթը մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կավարտվի 26-ին: