ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ նախնական տվյալներով կա 18 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է այսօր` ժամը 15։05-ի սահմաններում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։
Ոստիկանությունից նշում են, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Մեր տեղեկություններով՝ ավտոբուսում եղել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ, լուրջ վնասվածքներ ստացածներ չկան։