Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի - Sputnik. Քիչ առաջ՝ ժամը 19:49-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ:
Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ։