Աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը 20 տարի անց բացվեց. ներկա էր ՀՀ նախագահը

Թանգարանը ցուցադրում է 100,000 արտեֆակտ, որոնք ընդգրկում են եգիպտական պատմության յոթհազարամյա ժամանակաշրջանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը, որը գտնվում է Եգիպտոսի Գիզայի հայտնի բուրգերի մոտակայքում, 20 տարի անց բացվել է։ Եգիպտական Մեծ թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել շուրջ 80 երկրների պատվիրակություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից, ավելի քան մեկ տասնյակ թագավորներ և թագաժառանգներ, շուրջ քսան երկրների նախագահներ ինչպես նաև կառավարությունների ղեկավարներ ու բարձրաստիճան այլ հյուրեր։

Մեծ թանգարանի շինարարությունը սկսվել է 2005 թվականին և երկրի բյուջեի վրա նստել ավելի քան մեկ միլիարդ դոլար։ Թանգարանի բացումը նախատեսված էր 2020 թվականին, սակայն բազմիցս հետաձգվել է տարբեր, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 2022 թվականի վերջից թանգարանի որոշ բաժիններ բաց են սահմանափակ էքսկուրսիաների համար:

Թանգարանը ցուցադրում է 100,000 արտեֆակտ, որոնք ընդգրկում են եգիպտական պատմության յոթհազարամյա ժամանակաշրջանը։