Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը (77 կգ) դարձավ Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների բրոնզե մեդալակիր:
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Պոկում վարժությունում Աննա Ամրոյանը գրանցեց 98 կգ, հրում վարժությունում՝ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր:
Երկամարտի 228 կգ արդյունքով Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: