Սևանա լճից շուրջ 350 խեցգետնաորսիչ և 90 ձկնորսական ցանց են դուրս բերել

Ձեռնարկվում են միջոցառումներ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 346 խեցգետնաորսիչ և 90 ձկնորսական ցանց, իսկ 76 խեցգետին բաց է թողնվել լիճ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Նշվում է, որ ապօրինի տեղադրված ցանցերը հայտնաբերվել են Ծովազարդ բնակավայրին հարակից տարածքում։ Փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, ձեռնարկվում են միջոցառումներ իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Էկոպարեկային ծառայությունը հիշեցնում է, որ կառավարության որոշմամբ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել, իսկ սիգի որսն իրականացվում է լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։
Սևանից հավելյալ ջրառը 2025-ին նախատեսվածից կրկնակի քիչ է եղել․ Խուդաթյան