ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանից ավելի քան 4300 միգրանտի կարտաքսեն։ Դատարանները միգրանտներին արտաքսելու մասին որոշումները կայացրել են` հիմք ընդունելով ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության անցկացրած «Անլեգալ–2025» գործողության արդյունքները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
Գործողությունն իրականացվել է երկու փուլով` հունիսին և հոկտեմբերերին։
Ավելի վաղ ոստիկանությունը 748 քրեական գործ էր հարուցել, որից 430–ը՝ կեղծ հաշվառման, 235–ը՝ միգրացիոն փաստաթղթերի կեղծման համար: Եվս 29 գործ կապված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 24-ը՝ օտարերկրացիների կողմից կատարված այլ հանցագործությունների հետ։ Բացի այդ, կազմվել է ավելի քան 1600 արձանագրություն գործատուների համար, որոնք օգտագործել են անօրինական միգրանտների աշխատուժը։