ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի ոչ բարեկամ որոշ երկրներ փորձել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում ներառել Ուկրաինայի թեման, սակայն դա նրանց չի հաջողվել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ–ի աղբյուրը:
«Որոշ պատվիրակություններ, որոնց կառավարությունները անբարյացակամ են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, փորձեցին, ինչպես անցյալ տարի, ամփոփիչ հռչակագրի մեջ մտցնել Ուկրաինայի թեման, բայց դա չհաջողվեց», - ասել է գործակալության զրուցակիցը ։
Նրա խոսքով՝ ԱԽՏՀ-ի տնտեսությունների առաջնորդների գագաթնաժողովում կառուցողական մեծամասնությունը հասկանում է, որ այդ թեման կապ չունի այն հարցերի հետ, որոնք քննարկվում են համաժողովում:
Հիշեցնենք, որ այս տարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի գագաթնաժողովն անցկացվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Գյոնջու քաղաքում (Հարավային Կորեա):