ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Ստամբուլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Բաղջըլար թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկի նկուղային հարկի բնակարանում։ Պայթյունի պատճառը գազաբալոնն է եղել։
Հայտնի է նաև, որ այդ բնակարանում օտարերկրացիների ընտանիք է բնակվել։
Հրշեջները մարել են պայթյունից հետո բռնկված հրդեհը։
Երեք մարդ հոսպիտալացվել է, նրանցից մեկի վիճակը ծանր է։