ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հարձակվել են ավտոբուսի և արտադրական ձեռնարկության վրա: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուները թիրախավորել են երեք համայնքներ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Շեբեկինո քաղաքում FPV-դրոնը հարձակվել է ավտոբուսի վրա, ինչի հետևանքով տրանսպորտային միջոցը վնասվել է: Երկրորդ ԱԹՍ-ի հարվածից վնասվել է արտադրական ձեռնարկության արտադրամասի տանիքը»,-գրել է նա տելեգրամյան ալիքում։
Գլադկովը հավելել է, որ դրոններից մեկը պայթել է Շեբեկինոյի շրջանի Բելյանկա բնակավայրի գյուղատնտեսական ձեռնարկության տարածքում, իսկ Գրայվորոն քաղաքում FPV-դրոնի հարվածի հետևանքով մարդատար ավտոմեքենա է վնասվել։ Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղը ևս ենթարկվել է FPV-դրոնի գրոհին, վնասվել է ենթակառուցվածքային օբյեկտ։ Սանկովո-Դորոգոշ ավտոճանապարհի հատվածում դրոնի պայթեցման հետևանքով վնասվել է բեռնատար ավտոմեքենա։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։