ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հարվածներ հասցնել Վենեսուելային։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ոչ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսում է արդյոք նման հարվածներ հասցնել:
Այսօր ավելի վաղ «Miami Herald» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկա ժամերին կամ օրերին ԱՄՆ-ն կարող է օդային հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին:
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է իր զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ մոտորանավակները ոչնչացնելու համար, որոնցով, իբր թմրանյութեր էին տեղափոխում:
Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիտը օգոստոսի 19-ին հայտնել էր, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար Թրամփը պատրաստ է գործի դնել «ամերիկյան ուժի բոլոր բաղադրիչները»։