ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ճապոնիայի տարածքում անցկացվող զորավարժությունների կապակցությամբ, որոնք պոտենցիալ սպառնալիք են ստեղծել Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների համար, Մոսկվայում այդ երկրի դեսպանատուն բողոքի նոտա է ներկայացվել: Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
«Հոկտեմբերի 31-ին Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատուն վճռական բողոք է ներկայացվել հոկտեմբերի 20-31-ը անցկացված «Joint Exercise 2025» զորավարժությունների կապակցությամբ, որոնք ընդգրկում էին Ճապոնիայի ամբողջ տարածքը, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը աշխարհագրական հարևանությամբ գտնվող Հոկայդո կղզու շրջանները», - ասված է հաղորդագրության մեջ:
Բողոքի նոտայում նշվել է, որ նման սադրիչ ռազմական ակտիվությունը պոտենցիալ սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի հեռավորարևելյան սահմանների անվտանգության համար: