Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ փոխանցելուն

«Տոմահավկ» հրթիռներ. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը բազմիցս բարձր մակարդակով հայտարարել է, որ Կիևին «Տոմահավկ»-ի մատակարարումները կհամարվեն թշնամական քայլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Պենտագոնը հավանություն է տվել Ուկրաինային «Տոմահավկ» հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելուն։ Այս մասին հայտնում է CNN-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ վերջնական որոշումն այժմ պետք է կայացնի ԱՄՆ նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ միայն ԱՄՆ-ն է կարողանում կիրառել «Տոմահավկ» հրթիռները, և այդ գիտելիքները ոչ մեկին չի տրամադրում:
Մոսկվան իր կողմից բազմիցս հայտարարել է, որ «Տոմահավկ»-ների մատակարարումը Կիևին կընկալվի որպես թշնամական քայլ և կհանգեցնի էսկալացիայի խորացման: Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխանը երկրի տարածքին «Տոմահավկ» հրթիռներով հարվածելու դեպքում կլինի լուրջ, եթե ոչ շշմեցուցիչ: