ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 130 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
31 ԱԹՍ խոցվել է Կուրսկի մարզում, 21 ԱԹՍ` Վորոնեժի, 14-ը` Բելգորոդի, 10-ը` Բրյանսկի մարզում։ 9-ական անօդաչու չեզոքացվել է Օրյոլի, Տամբովի և Տուլայի մարզերում, 6-ական` Լիպեցկի և Յարոսլավլի։ Բացի այդ 5 ԱԹՍ խոցվել է Ռոստովի մարզում, 4-ը` Վոլգոգրադի, 3-ը` Կալուգայի, 2-ը` Ռյազանի, 1-ը` Մոսկվայի մարզում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։