«Ես գիտեմ, թե ինչ ենք անում և որտեղ». Թրամփը` միջուկային փորձարկումների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներ անցկացնել «հավասար հիմունքներով» այլ երկրների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան այն լուրերի, թե ինքը կարող է սխալվել միջուկային փորձարկումների մասին ձևակերպումներում, հայտարարել է, որ գիտի, թե ինչ է անում Միացյալ Նահանգները և որտեղ:
«Ես այդ մասին չեմ խոսի։ Հստակ գիտեմ, թե ինչ ենք մենք անում, որտեղ ենք դա անում, բայց եթե այլ երկրներ դա անում են, ապա մենք նույնպես կանենք», - հայտարարել Է Թրամփը։
Հոկտեմբերի 30–ին ԱՄՆ նախագահ ԴոնալդԹրամփըհայտարարել է, որ կարգադրել Է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» այլ երկրների հետ, որոնք իբր համապատասխան ծրագրեր ունեն: Իր Truth Social սոցցանցում Թրամփը հավելել էր, որ այդ գործընթացը կսկսվի անմիջապես։ ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Թոմ Քոթոնն ավելի ուշ ասել է, որ Թրամփի հայտարարած միջուկային փորձարկումները ենթադրում են ոչ մեծ ստորգետնյա վերահսկվող պայթյուններ:
Արաղչին Թրամփին անվանել է «միջուկային չարաճճի» միջուկային զենքի փորձարկման որոշման համար