Արաղչին Թրամփին անվանել է «միջուկային չարաճճի» միջուկային զենքի փորձարկման որոշման համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին. Արխիվային լուսանկար
Իրանցի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի գործողությունները սպառնում են միջազգային անվտանգությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահին անվանել է «միջուկային չարաճճի», Դոնալդ Թրամփի` միջուկային զենք փորձարկելու որոշումից հետո։
Իրանի արտաքին գործերի նախարարը Թրամփի գործողություններն անվանել է հետադիմական, անպատասխանատու և միջազգային անվտանգությանը սպառնացող։
«Իր պաշտպանության նախարարությունը վերանվանելով պատերազմի նախարարություն ՝ «միջուկային չարաճճին» կրկին անցնում է ատոմային զենքի փորձարկումներին... այդ նույն «ճարաճճին» դեմոնիզացնում է Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը և սպառնում է նոր հարձակումներով երկրի` ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների տակ գտնվող օբյեկտների վրա, ինչը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է», - գրել Է Արաղչին X-ի իր էջում։
Նշենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարգադրել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար պայմաններում» այլ երկրների հետ, որոնք, իբր համապատասխան ծրագրեր ունեն: Իր Truth Social սոցցանցում Թրամփը հավելել էր, որ այդ գործընթացը կսկսվի անմիջապես։
ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավար Թոմ Քոթոնն ավելի ուշ ենթադրել է, որ Թրամփի հայտարարած միջուկային փորձարկումները ենթադրում են ոչ մեծ ստորգետնյա վերահսկվող պայթյուններ: