ԱԱԾ-ն Էջմիածնի քիմիկների զորամասում է, կան բերման ենթարկվածներ․ ԶԼՄ

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում բարձրաստիճան զինվորականներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»՝ վկայակոչելով սեփական աղբյուրները։
Ուժային կառույցները խուզարկում են ՀՅԴ անդամների տները. Գերագույն մարմին
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ ԱԱԾ ծառայողները զորամասում օպերատիվ գործողությունների իրականացումը սկսել են գիշերը, սակայն դեռ չեն ավարտել։ Պատճառներն առայժմ հայտնի չեն։
Նշվում է միայն, որ բերման ենթարկվածների թվում կան բարձրաստիճան զինվորականներ։