ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 08:30-ի սահմաններում շտապօգնության բժիշկները Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու` աջ ազդրի, շեքի շրջանի կտրած – ծակած վերքերով, դեմքի և աջ ուսագոտու շրջանի այրված վերքերով: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. նա վիրահատվել է և վերակենդանացման բաժանումունքում է, ուստի ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. նա վիրահատվել է և վերակենդանացման բաժանումունքում է, ուստի ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Պարզվել է, որ վիրավորը 32-ամյա Սամսոն Ս.-ն է, նա հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետության հրապարակում գտնվող «Մարիոթ» հյուրանոցային համալիրից, որտեղ աշխատում է որպես խոհարար:
Վիճաբանություն Աբովյանում․ կա 2 վիրավոր, նրանցից մեկն անչափահաս է
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՔԿ` հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ ՔԿ` հետագա քրեական վարույթի հարցը քննարկելու համար: