Կոնյակի իզոտոպային անալիզի համար ՀՀ իշխանությունները լրացուցիչ սարքավորումներ կգնեն

Ստուգումները կօգնեն պարզել` կոնյակը պատրաստված է միայն խաղողի սպիրտի՞ց, թե՞ խառնված են նաև կողմնակի հավելումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Կոնյակի իզոտոպային անալիզի համար լրացուցիչ սարքավորումներ կգնվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այժմ սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմնին կից գործող լաբորատորիան 3–4 օրվա ընթացքում իրականացնում է 2–3 նման վերլուծություն, սակայն պետական ստանդարտներով նախատեսված անհրաժեշտ վերլուծությունների մի մասը չի կարող իրականացնել:
Պապոյանը պարզաբանել է, թե երբ վերջնականապես կլուծվի հայկական կոնյակի տարանցման հարցը
Հենց այդ նպատակով էլ կգնվեն լրացուցիչ սարքավորումներ, որոնց համար կհատկացվի 30,7 մլն դրամ։
Նշենք, որ իզոտոպային անալիզն օգնում է որոշել` գինին կամ կոնյակը պատրաստված են միայն խաղողի սպիրտի՞ց, թե՞ դրանց մեջ խառնված են կողմնակի ծագման հավելումներ։ ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ խոստանում էին նման անալիզ կիրառել ալկոհոլի հավաստագրման համար, բայց մինչ օրս չէին անում: