Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերը ՌԴ–ի երկնքում ուկրաինական 170 անօդաչու է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ԱԹՍ–ներից 9-ը ոչնչացվել է Մոսկվայի մարզի երկնքում, դրանցից 6–ը թռչում էին Մոսկվայի ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՕՊ–ը գիշերը ՌԴ–ի մարզերի երկնքում ուկրաինական 170 անօդաչու է ոչնչացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական ինքնաթիռատիպ 170 անօդաչու են որսացել և ոչնչացրել. 48-ը` Բրյանսկի մարզի տարածքի վրա, 21-ը` Վորոնեժի, 16-ը` Նիժնի Նովգորոդի, 15-ը` Կալուգայի, 14-ը` Ռոստովի, 10-ը` Կուրսկի, 9-ը` Մոսկվայի մարզի, այդ թվում` Մոսկվայի ուղղությամբ թռչող 6 ԱԹՍ, 9-ը` Տուլայի երկնքում, 5-ական` Ռյազանի, Վոլգոգրդաի, Նովգորոդի, 4-ական` Բելգորոդի, Օրյոլի, Ղրիմի Հանրապետության և 1-ը` Լիպեցկի մարզի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։