ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի 39-ամյա բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցրել, այդ բույսից թմրանյութ պատրաստել, իսկ տանը՝ ապօրինի զենք-զինամթերք պահել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Ոստիկանները տղամարդու տան բակում նկատել են կանեփի մշակված բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 4 կգ 440 գրամ կանեփի չոր ճյուղեր, սվին-դանակ և ինքնաձիգի 28 փամփուշտ, իսկ նույն գյուղում գտնվող նրա ջերմատանը կից կիսակառույց շինությունում` պայթուցիչով նռնակ»,- ասված է հաղորդագրությունում։
Ջերմատան աշխատակից 63-ամյա տղամարդն էլ վագոն-տնակից ներկայացրել է մոտ 100 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված ու հայտնել, որ կանեփը ցանել, աճեցրել և չորացրել է ինքը՝ անձնական օգտագործման համար:
Կատարվում է նախաքննություն: