Սիրիայի իշխանությունը պաշտոնապես ճանաչել է Կոսովոն

Համաձայնությունը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի աջակցությամբ՝ Էր Ռիադում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Դամասկոսը պաշտոնապես հայտարարում է Կոսովոյի անկախությունը ճանաչելու մասին։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է Սիրիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
«Սիրիան հայտարարում է որպես անկախ և ինքնիշխան պետություն Կոսովոյի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին՝ ելնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի նկատմամբ իր հավատարմությունից և Բալկաններում ու աշխարհում խաղաղության ու կայունության սկզբունքները ամրապնդելու ցանկությունից», - ասվում է հայտարարության մեջ։
Կոսովոյի այսպես կոչված «նախագահ» Վյոսա Օսմանին իր հերթին նշել է, որ համաձայնությունը ձեռք է բերվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի աջակցությամբ՝ Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ։
Ոչ տիպիկ ժեստ. Թրամփին Էր Ռիադի օդանավակայանում դիմավորել է անձամբ թագաժառանգ արքայազնը
Այսօր ավելի վաղ Էր Ռիադում հանդիպում էր տեղի ունեցել Սիրիայի, Սաուդյան Արաբիայի և Կոսովոյի ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ Կոսովոն չեն ճանաչել մի քանի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը և Ռուսաստանը։