Պուտինը ցույց է տվել, թե որ սրբապատկերներ են մահից փրկել ՌԴ զինծառայողներին

Ռուսաստանի նախագահը սրբապատկերներն իր հետ տարել է զինվորական հոսպիտալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցույց է տվել այն սրբապատկերները, որոնք նվեր է ստացել իր ծննդյան օրը. այդ սրբապատկերները ՌԴ զինծառայողներին փրկել են մահից։
Նա ասել է, որ ռազական հատուկ գործողության գոտում զինծառայողներին փամփուշտներից փրկած սրբապատկերների դեպքը կարող է պատմության դառնալ ֆիլմի համար։
Խոսելով ռազմական գործողության մասնակիցների հերոսության մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ դա գեներով է փոխանցվում։
Պուտինն այսօր այցելել է Մոսկվայի Պ.Վ. Մանդրիկի անվան կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ և հանդիպել ռազմական հատուկ գործողության այն մասնակիցների հետ, որոնք բուժում են ստանում հոսպիտալում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։