ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Լիբիայի Զավիա քաղաքի մոտակայքում նավակ է խորտակվել, որում անօրինական միգրանտներ են եղել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Լիբիայի փրկարար ծառայությանը։
Նավակը խորտակվել է վաղ առավոտյան։ 18 մարդ է մահացել, որոնցից 4–ը Եգիպտոսի քաղաքացիներ են, 2-ը` Սոմալիի։
Հաղորդագրության համաձայն՝ փրկարարներին հաջողվել է փրկել 92 մարդու։ Որոնողափրկարարական գործողությունը դժվարացել է փոթորկի պատճառով։