ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ տնտեսությունը շաթդաունի (ԱՄՆ կառավարության աշխատանքի ժամանակավոր դադարեցում) պատճառով կարող է 7-14 մլրդ դոլար կորցնել անվերադարձ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բյուջեի հարցերով ԱՄՆ Կոնգրեսի վարչությանը:
«Վարչության գնահատականով` դաշնային մարմինների ֆինանսավորման ուշացումը կհետաձգի դաշնային ծախսերը և բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, որը հիմնականում, բայց ոչ ամբողջությամբ, կվերականգնվի շաթդաունի ավարտից հետո... Սակայն 7-14 մլրդ դոլարը (2025 թվականի գներով) չի հաջողվի վերականգնել», – ասվում է վարչության հայտարարության մեջ։
ԱՄՆ-ում հոկտեմբերի 1-ին մեկնարկել է ֆինանսական նոր տարին, միևնույն ժամանակ Կոնգրեսը չի հասցրել համաձայնեցնել բյուջեն, ինչի հետևանքով կառավարությունն այժմ չի կարողանում աշխատել։ Նման շաթդաունն ԱՄՆ–ում ենթադրում է Կոնգրեսի կողմից անմիջականորեն ֆինանսավորվող որոշ պետական հաստատությունների գործունեության դադարեցում՝ հաջորդ ֆինանսական տարվա համար համաձայնեցված բյուջի բացակայության պատճառով, ինչը հազվադեպ երևույթ չէ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակահատվածոմ անձնակազմի և աշխատավարձերի զանգվածային կրճատումներ կանի: Նրա խոսքով` բյուջեի համաձայնեցման հարցում խնդիր է առաջացրել դեմոկրատների դիրքորոշումը, ներկայիս իրավիճակն էլ Սպիտակ տունը կօգտագործի` ազատվելու այն ծրագրերից, որոնք չեն հավանում հանրապետականները։