«Nvidia»–ն արհեստական բանականության մշակումների համար 1 մլրդ դոլար կներդնի «Nokia»–ում

«Nvidia»-ն չիպեր կմատակարարի «Nokia»-ին, իսկ դրա դիմաց իր տվյալների կենտրոնների համար կօգտագործի 5G և 6G ցանցերի համար նախատեսված ծրագրային ապահովումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Nvidia» կորպորացիան արհեստական բանականության ոլորտում համատեղ մշակումների համար 1 մլրդ դոլար կներդնի «Nokia»-ի բաժնետիրական կապիտալում։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg»-ը:
Ամերիկյան ընկերությունը ձեռք կբերի բջջային հեռախոսների նախկին առաջատար, հեռահաղորդակցության սարքավորումների արտադրող ֆիննական «Nokia» ընկերության բաժնետոմսերի 2,9 %-ը:
Համագործակցության շրջանակում «Nvidia»-ն չիպեր կմատակարարի «Nokia»-ի` 5G և 6G ցանցերի համար նախատեսված ծրագրային ապահովումը փորձարկելու համար։ Հետագայում նախատեսվում է այդ տեխնոլոգիաները օգտագործել «Nvidia»–ի տվյալների կենտրոններում։