ՆԱՏՕ-ի երկրները ԱՄՆ-ին համոզում են հրաժարվել Ուկրաինայում կարգավորման գաղափարից. Լավրով

ՌԴ ԱԳՆ–ն ՆԱՏՕ-ի և ԵՄ–ի վերնախավի հետ երկխոսության հեռանկարներ չի տեսնում։
Sputnik
Ուկրաինայում հենց ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներն են երկարաձգում զինված հակամարտությունը՝ Կիևի ռեժիմին զինելով, ֆինանսական և քաղաքական աջակցություն տրամադրելով, Մինսկում կայացած միջազգային անվտանգության համաժողովում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը նախկինի պես անկեղծորեն ձգտում է լուծել ուկրաինական ճգնաժամը և հավատարիմ կմնա այն սկզբունքներին, որոնք մշակվել են Անքորիջի գագաթնաժողովում, ընդ որում՝ մշակվել են ամերիկյան առաջարկների հիման վրա», – հավելել է նա։
Լավրովը նշել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի րոպե չի դադարում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը մտադրություն չունի և երբեք էլ չի ունեցել հարձակվել ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների վրա, Մոսկվան պատրաստ է դա ամրագրել ապագա անվտանգության երաշխիքներում, ընդգծել է նախարարը։