Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կրեմլը մեկնաբանել է Ֆրանսիայի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու մտադրությունը

Ավելի վաղ ԱՀԾ-ն հայտնել էր, որ Ֆրանսիան մտադիր է մոտ 2000 զինվոր տեղակայել Ուկրաինայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մտահոգիչ է անվանել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրությունն այն մասին, որ Ֆրանսիան պատրաստվում է զորք ուղարկել Ուկրաինա։ Այս մասին նա այսօր հայտարարել է լրագրողներին։
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիան նախատեսում է մոտ 2000 զինվոր տեղակայել Ուկրաինայում։ Ծառայության տվյալներով՝ զորքն արդեն տեղակայել են Ուկրաինային սահմանակից Լեհաստանի շրջաններում, որտեղ նրանք մարտական ​պատրաստություն են անցնում։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տեղեկատվությանը, այն մտահոգիչ է», – ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Եվրոպան ստիպված կլինի երկար աջակցել Կիևի ռեժիմին։
«Իրատեսական է այն, որ Կիևի ռեժիմի տեսքով նման հաճախորդի վերցնելով՝ եվրոպացիները, ակնհայտորեն, ստիպված կլինեն երկար սպասարկել նրանց», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ Ուկրաինան եվրոպական ֆինանսական աջակցության կարիք կունենա ևս երկու կամ երեք տարի։
Ռուսաստանն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի Ուկրաինայում տեղակայման հետ կապված ցանկացած սցենար անընդունելի է և կարող է հանգեցնել կտրուկ սրացման։ Մոսկվան զորքերի հնարավոր տեղակայման մասին հայտարարությունները որակել է որպես մարտական գործողությունները շարունակելու հրահրում։