ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի լավ է ֆրանսիացի զինվորներ ուղարկեր երկրի թանգարանները պահպանելու, այլ ոչ թե Ուկրաինայում տեղակայելու համար։ Այս մասին Telegram–ի իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնի հրամանով Ֆրանսիայի գլխավոր շտաբը մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած զորախումբ է պատրաստում տեղակայման համար։
«2025 թվականի տվյալներով` Ֆրանսիայում 1123 թանգարան կա։ Ավելի լավ կլիներ Մակրոնն այդ զինվորներից երկուական ուղարկեր պահպանելու մշակութային այդ օբյեկտները։ Որպեսի Լուվրի նման իրավիճակ չստեղծվեր՝ հաշվի առնելով ներքին անվտանգության և կարգուկանոնի հետ կապված աղետալի վիճակը», – գրել է Զախարովան։
Հոկտեմբերի 19-ին գողերը ներխուժել են Փարիզի Լուվր թանգարան և գողացել ինը ոսկերչական զարդ, այդ թվում՝ խույրեր, ականջօղեր, մանյակներ և կրծքազարդեր, որոնք պատկանել են Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին: Զարդերից մեկը՝ կայսրուհի Եվգենյա դե Մոնտիխոյի վնասված թագը, հայտնաբերվել և վերադարձվել է թանգարան: Գողության հետևանքով պատճառված վնասը գնահատվում է 88 մլն եվրո: