Աշխատանքից ազատվել է ԵՊՀ դասախոս Սահակ Մանուկյանը. պատճառը նրա բերած օրինակն է

Սահակ Մանուկյանը իրավաբան է, դասավանդում էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքից ազատվել է ԵՊՀ դասախոս, դոցենտ Սահակ Մանուկյանը։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,–գրել է նա։
Նշենք, որ Սահակ Մանուկյանը իրավաբան է, դասավանդում էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։