Արա Աբրահամյանը ՌԴ նախագահին կից խորհրդի նախագահության անդամ է դարձել

Խորհուրդը կոչված է համակարգել պետական ​​քաղաքականությունը ազգամիջյան հարաբերությունների ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընդգրկվել է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության 25-ամյակը
ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահ է նշանակվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մագոմեդսալամ Մագոմեդովը։
Խորհրդի հիմնական խնդիրներն են ՌԴ պետական ազգային քաղաքականության հայեցակարգային հիմքերի, նպատակների և խնդիրների քննարկումը, ինչպես նաև դրա իրագործման եղանակների, ձևերի և փուլերի սահմանումը։