«Apple»-ի շուկայական արժեքը գերազանցել է 4 տրլն դոլարը

Այս տարի 4 տրլն դոլարի շեմը գերազանցել են «Nvidia»-ն ու «Microsoft»-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. iPhone 17 շարքի սմարթֆոնների մեծ պահանջարկի շնորհիվ «Apple» ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 4 տրլն դոլարը: Տեղեկությունը հայտնում է «Euronews»-ը։
4 տրլն դոլարի նշագիծն ընթացիկ տարում ավելի վաղ հաղթահարել էին «Nvidia»-ն ու «Microsoft»-ը։ Այս և մյուս տեխնոլոգիական հսկաների բաժնետոմսերը շարունակում են աճել արհեստական բանականության զարգացման մեջ բազմամիլիարդանոց ներդրումների մասին հաղորդագրությունների ֆոնին:
«Apple»-ն այնուամենայնիվ առանձնանում է նրանց մեջ. վերլուծաբանները կարծում են, որ ընկերության արժեքի աճը կարող է կապված լինել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև սակագնային պատերազմի մեղմացման ազդակների հետ: «Apple»-ի համար այս գործոնն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նրա արտադրական հզորությունների զգալի մասը կենտրոնացված է Չինաստանում։
«Nvidia»–ն արհեստական բանականության մշակումների համար 1 մլրդ դոլար կներդնի «Nokia»–ում