Հռիփսիմե Խուրշուդյանին շնորհվել է միջազգային կարգի մրցավարի կոչում

Գոռ Մարտիրոսյանին էլ ֆեդերացիան շնորհել է ազգային կարգի մրցավարի կոչում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանին շնորհել է միջազգային կարգի մրցավարի կոչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Այսուհետ նա իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին»,–ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Հռիփսիմե Խուրշուդյանը միջազգային կարգի մրցավարի վկայականով
Նշվում է, որ Գոռ Մարտիրոսյանին էլ ֆեդերացիան շնորհել է ազգային կարգի մրցավարի կոչում։
Հիշեցնենք` 2024թ–ի փետրվարի 19-ին Եվրոպայի առաջնությունում իր վերջին մոտեցումից հետո 36-ամյա ծանրամարտիկը հանել էր մարզակոշիկները` ակնարկելով կարիերան ավարտելու մասին։ Նույն տարվա հուլիսի 2–ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնեց, որ Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան:
Ամենաշատը վախենում եմ, որ մարդիկ ինձ կմոռանան. Հռիփսիմե Խուրշուդյան