ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի ՀՕՊ հերթապահ համակարգերը ՌԴ մարզերի վրա գիշերը ավելի քան 190 ուկրաինական անօդաչու են խոցել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները 193 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանցից 47-ը խոցվել է Բրյանսկի մարզի վրա, 42-ը՝ Կալուգայի, 40-ը՝ Մոսկվայի մարզի, այդ թվում՝ 34 անօդաչու, որոնք թռչում էին դեպի Մոսկվա։
Բացի այդ, 32 անօդաչու չեզոքացվել է Տուլայի մարզի վրա, 10-ը՝ Կուրսկի, 7-ը՝ Օրյոլի, 4-ական՝ Ռոստովի և Վորոնեժի մարզերի վրա։ Երկուական անօդաչու խոցվել է Օրենբուրգի և Տամբովի մարզերի և մեկական՝ Բելգորոդի, Լիպեցկի և Սամարայի մարզերի վրա։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։