ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի համապատասխան որոշումից։
«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Պողոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին 2025 թվականի նոյեմբերի 5-ին գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»,–նշված է որոշման մեջ։
Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհդի քարտուղարների հանդիպում է կազմակերպվում ամեն տարի։ ՀՀ ԱԽ քարտուղարը վերջին անգամ այդ հանդիպմանը մասնակցել է 2022 թվականի հոկտեմբերին։
Հիշեցնենք` հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Մոսկվայում կանցկացվի «Ռուսաստանի և ԱՊՀ–ի ժողովուրդներ» միջազգային փառատոնը։ Գլխավոր միջոցառումը կլինի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ ամենամյա նիստը, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին «Ռոսիա» ազգային կենտրոնում։