Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ է մեկ օրվա ընթացքում հարձակվել Բելգորոդի մարզի վրա. Գլադկով

Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում 2022-ի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Ուկրաինական զինուժն անցած օրվա ընթացքում 44 անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվել է Բելգորոդի մարզի վեց սահմանամերձ շրջանների վրա. տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
Գլադկովի տեղեկություններով՝ անցած օրվա ընթացքում մարզի 17 բնակավայրեր հայտնվել են ուկրաինական հարվածի տակ։ Արձակվել է ութ արկ և գրանցվել 44 ԱԹՍ-ի գրոհներ, որոնցից տասը չեզոքացվել են շրջանում։ Հաշվետու ժամանակահատվածում առևտրային օբյեկտում և վեց տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են տարբեր վնասներ:
«Գրայվորոնսկի քաղաքային շրջանում 3 հրետակոծության ընթացքում արձակվել է 8 զինամթերք, հարձակվել են 22 անօդաչու թռչող սարքեր, որոնցից մեկը ոչնչացվել է։ Շեբեկինսկում Բեզլյուդովկա, Բելյանկա, Մեշկովոյե, Մուրոմ և Նովայա Տավոլժանկա գյուղերի վրա 10 անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվել, որոնցից 7-ը ճնշվել են»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Նա հավելել է, որ Բելգորոդի մարզը հարձակման է ենթարկվել հինգ անօդաչու թռչող սարքերով, Վալույսկի շրջանի և Վոլոկոնովսկի շրջանի վրա ճնշվել է երկու անօդաչու թռչող սարք: Մարզպետի տվյալներով՝ Կրասնոյարուժսկի շրջանում Կոլոտիլովկա և Ռեպյախովկա գյուղերի վրա հարձակվել է հինգ անօդաչու թռչող սարք:
Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում 2022-ի ապրիլի 11-ից հաստատվել է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է ուկրաինա-ռուսական սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանամերձ շրջաններում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով: Ուկրաինայի սահմանի երկարությունը Բելգորոդի մարզի հետ կազմում է 350 կմ։ 2024-ի օգոստոսի 9-ից տարածաշրջանում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, օգոստոսի 15-ից տարածաշրջանում իրադրությունը ճանաչվել է դաշնային բնույթի արտակարգ իրավիճակ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։