Հրդեհ է բռնկվել Երևանի շախմատի տան մոտ գործող «Տաշիր Պիցցա» սննդի կետում

Պարզվում են դեպքի պատճառներն ու մասշտաբները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Երևանի կենտրոնում՝ Շախմատի տան մոտակայքում գտնվող «Տաշիր պիցցա» ցանցի հաստատություններից մեկում, հրդեհ է բռնկվել,հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Հրդեհ «Տաշիր պիցցա» ցանցի հաստատությունում
Հրշեջ-փրկարարական ծառայության երեք հրշեջ ջոկատ օպերատիվ կերպով ժամանել են դեպքի վայր։ Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։
Ականատեսների խոսքով՝ հրդեհը կարող էր սկսվել խոհանոցում, ենթադրաբար՝ ֆրիտյուրի սարքի անսարքության պատճառով, սակայն այդ վարկածի պաշտոնական հաստատում չկա:
Հրշեջները շարունակում են աշխատել տեղում, պարզվում են դեպքի պատճառներն ու մասշտաբները:
Հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա տոնավաճառի կոշիկի պահեստում. 6 մարտական հաշվարկ կա տեղում