ՀՀ ԱԱԾ տնօրենը Վրաստանում է

Անդրանիկ Սիմոնյանից առաջ Վրաստանում է եղել Ադրբեջանի անվտանգության ծառայության ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ քննարկել է գործընկերության հետագա խորացման հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ Սիմոնյանի և Մդինարաձեի հանդիպումը կայացել է Թբիլիսիում։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային մարտահրավերներն ու անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները։
Հավելենք, որ երեկ` հոկտեմբերի 25–ին, Մդինարաձեն հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջ` Ալի Նագիևի հետ։
ԱԱԾ տնօրենը Բաքու է տարել 10 ռազմագերու անուն, որոնց Հայաստանն ուզում է վերադարձնել. ԶԼՄ