Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բելգորոդի ջրամբարի ամբարտակին

Բելգորոդի ջրամբար. Արխիվային լուսանկար
Ուկրաինայի զինված ուժերն ամեն օր թիրախավորում են ՌԴ սահմանամերձ մարզերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական զորքերը հարձակվել են Բելգորոդի ջրամբարի ամբարտակի վրա։ Այս մասին հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով Բելգորոդի ջրամբարի ամբարտակն ունի վնասվածքներ։ Հասկանում ենք, որ թշնամին կարող է փորձել ևս մեկ անգամ հարվածել ու ավերել ամբարտակը։ Եթե դա տեղի ունենա, ջրածածկման վտանգ կլինի` Խարկովի մարզի կողմից գետի հեղեղատարածքի և մեր բնակավայրերի մի քանի փողոցների համար, որտեղ մոտ 1000 մարդ է բնակվում», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Բելգորոդի ջրամբարը գտնվում է Սևերսկի Դոնեց գետի վրա՝ Բելգորոդից հարավ և Շեբեկինոյից հյուսիս-արևմուտք։
Իշխանությունները Բոլգորոդի բնակիչներին, որոնց կարող է ջրհեղեղի վտանգ սպառնալ, տարհանում են առաջարկել ժամանակավոր տեղակայման կետեր։
Գլադկովը հավելել է, որ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ բնակավայրերի չաթերից, անձամբ Շեբեկինոյի վարչակազմի աշխատակիցներից, քաղաքային օկրուգի ղեկավար Անդրեյ Գրիդնևից կամ 112 հեռախոսահամարով։
2024 թվականի օգոստոսից Բելգորոդի մարզում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, որտեղ հռչակվել է արտակարգ իրավիճակ։