ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր մաքսատուրքերը Հնդկաստանին դրդել են էլ ավելի մերձենալ Ռուսաստանի հետ։ Այս մասին գրում է «The Times» թերթը՝ հղում անելով փորձագետներին:
«Հիմա՝ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին նախագահ Թրամփի հայտարարությունից հետո, Հնդկաստանում ռուսամետ լոբբին ուժ է ստանում», - ասվում է նյութում:
Ջավահարլալ Ներուի համալսարանի միջազգային հետազոտությունների դպրոցի պրոֆեսոր Ռաջան Կումարի խոսքով՝ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև վստահության պակասը ամրապնդել է Մոսկվայի դիրքերը Նյու Դելիի հետ հարաբերություններում:
Նախօրեին Հնդկաստանի առևտրի նախարար Պիյուշ Գոյալը հայտարարել էր, որ այլ երկրների հետ բարեկամական հարաբերություններ կառուցելու հարցում Նյու Դելին մտադիր չէ ենթարկվել ճնշումներին:
Ընդ որում, Թրամփն ավելի վաղ հնարավոր էր համարել, որ Հնդկաստանը կկրճատի Ռուսաստանից նավթի գնումները: