Sputnik Ադրբեջանի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովն ազատ է արձակվել և արդեն լքել է Բաքուն

Եվգենի Բելոուսովy. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանց ազատ արձակելու հարցը գտնվում է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի վերահսկողության տակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Sputnik Ադրբեջանի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովն ազատ է արձակվել կալանավորվելուց 3,5 ամիս անց։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, կալանքից ազատվելուց հետո նա Բաքվից մեկնել է Մոսկվա:
15 օր առաջ մեկուսարանից ազատ էր արձակվել Sputnik Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխը, հոկտեմբերի 19-ին նա մեկնել էր Մոսկվա։ Բելուսովն ու Կարտավիխը ձերբակալվել էին հուլիսի սկզբին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ անմիջապես աշխատել է ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, և որոշումն ընդունվել է Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին: