ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 25-ի կեսգիշերն անց Դավթաշենի երրորդ թաղամասում հնչել են կրակոցներ, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության ծառայությունը։
«Մինչ իրավապահները ձեռնարկում էին անհետաձգելի գործողություններ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ հրազենային վիրավորմամբ բուժօգնության տեղափոխված 33-ամյա Շմավոն Աթոյանը գիտակցության չգալով մահացել է»,– ասված է հայտարարությունում։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 միլիմետր տրամաչափի կրակված մեկ փամփուշտ։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է մայրաքաղաքի Գևորգ Էմինի փողոցի բնակիչ՝ 30-ամյա տղամարդը։ Նա ձերբակալվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, փորձում են պարզել միջադեպի բոլոր հանգամանքները։