Մահացել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը

Մարմարիկ գետը. Արխիվային լուսանկար
Նորայր Պետրոսյանի մահվան պատճառը հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մահացել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը։
Նորայր Պետրոսյանի մահվան պատճառը հայտնի չէ։ Կայքը հաղորդում է, որ Նորայր Պետրոսյանի հետ օրեր առաջ է զրուցել` որդու մահվան գործի քննության հետ կապված։
Հիշեցնենք, որ 2 տարեկան Տիգրանը մայիսի 4–ին Մարմարիկ գետի ափին կորել էր և ծնողներն ունեին կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ Երեխայի մարմինը հայտնաբերվեց 20 օր տևած որոնողական աշխատանքների արդյունքում` մայիսի 24–ին։
Քննչական կոմիտեն գործ էր հարուցել, սակայն նշել էր, որ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։