Հայ շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը մեդալներ են նվաճել ԱՄՆ-ի առաջնությունում

Աննա Սարգսյանն ու Լևոն Արոնյանը
Գրոսմայստերները Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին անդամներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամները դարձել են շախմատի ԱՄՆ առաջնության փոխչեմպիոն և բրոնզել մեդալակիր։ Այս մասին հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
«Աննա Սարգսյանը դարձել է 2025 թվականի շախմատի ԱՄՆ կանանց առաջնության փոխչեմպիոն։ Լևոն Արոնյանը դարձել է 2025 թվականի շախմատի ԱՄՆ տղամարդկանց առաջնության բրոնզե մեդալակիր»,– ասված է հայտարարությունում։
Նշենք, որ Աննա Սարգսյանը Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում հաջողությամբ է հանդես ելել։ 2020 թվականին նա ստացել է գրոսմայստերի կոչում։ 2025 թվականի ապրիլին նրա FIDE վարկանիշը կազմում է 2354։ 2024 թվականին նա անհատական բրոնզե մեդալ է նվաճել 45-րդ Շախմատային օլիմպիադայում, որը կայացել է Բուդապեշտում։
2025 թվականից սկսած՝ շախմատիստուհի Աննա Սարգսյանը միջազգային մրցաշարերում ներկայացնում է ԱՄՆ–ն։
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2021 թվականի դեկտեմբերից սկսեց խաղալ ԱՄՆ դրոշի ներքո։