Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի Գրան պրիի առաջին փուլում կարճ ծրագրից հետո առաջատարն է

Ադելիա Պետրոսյանը
Նա լավագույն գնահատականներն է ստացել և՛ տեխնիկայի, և՛ բաղադրիչների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի - Sputnik. Մագնիտոգորսկում Ռուսաստանի գեղասահքի Գրան պրիի առաջին փուլի կարճ ծրագրից հետո Ադելիա Պետրոսյանը առաջատարն է:
Ռուսաստանի կրկնակի չեմպիոնուհին իր սահքի համար ստացել է 75,89 միավոր՝ կատարելով կրկնակի ակսել, եռակի լուտց, ինչպես նաև կասկադ՝ եռակի ֆլիպից և տուլուպից:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Աննա Ֆրոլովան (72,74 միավոր), լավագույն եռյակը եզրափակում է Քսենիա Գուշչինան (70,6 միավոր):
Այսօր մենակատարները կներկայացնեն ազատ ծրագիրը։
Ադելիա Պետրոսյանը
Ընդհանուր առմամբ, այս փուլում Մագնիտոգորսկում մրցում են 12 գեղասահորդուհիներ: