Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԶՈւ-ի կողմից Ալյոշկիի գնդակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել

Ուկրաինական զորքը պարբերաբար հրետակոծում է Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքի հրետակոծության հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, Telegram–ի իր ալիքում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Խերսոնի մարզը ՌԴ սուբյեկտ է դարձել 2022 թվականի սեպտեմբերին կայացած հանրաքվեից հետո։ Ուկրաինան չի ճանաչում դրա օրինականությունը և շարունակում է հրետակոծել շրջանը։ Այժմ Խերսոնի մարզի 75%-ը Ռուսաստանի վերահսկողության ներքո է, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող տարածքի մի մասը, այդ թվում՝ Խերսոն քաղաքը, ուկրաինական զորքի վերահսկողության տակ է։